Tuesday, March 27, 2012

Կետադրական նշաններ թե՞ ...


   Կարելի՞ է արդյոք պատկերացնել գրավոր խոսքը առանց կետադրական նշանների: Հարկավո՞ր են արդյոք այդ կետերը, գծիկները, ոլորուն նշանները: Կարո՞ղ ենք ուղղակի թեթևացնել մեր կյանքը և չսովորել այդքան կանոն: Իհարկե ոչ…

   Առաջին հերթին կետադրական նշանները ունեն առանձնացման ֆունկցիա: Օրինակ` ստորակետը իրարից առանցնացնում է գլխավոր և ստորադաս նախադասությունները: Եթե ստորակետը փոխարինենք վերջակետով ապա այդ նախադասությունները անիմաստ կլինեն:
   Երկրորդ հերթին նրանք կատարում են ինտոնացիոն ֆունկցիա: Եթե օրինակ պատմողական նախադասության վերջում դնենք բացականչական նշան, ապա կփոխվի ինտոնացիան ու համաձայնեք տարօրինակ կհնչի:
   Ես կարծում եմ, որ առանց կետադրական նշանների հնարավոր չէ գրավոր խոսքում, քանի որ առանց դրանց տեքստը անհասկանալի է դառնում:


No comments:

Post a Comment