Tuesday, March 27, 2012

Կետադրական նշաններ թե՞ ...


   Կարելի՞ է արդյոք պատկերացնել գրավոր խոսքը առանց կետադրական նշանների: Հարկավո՞ր են արդյոք այդ կետերը, գծիկները, ոլորուն նշանները: Կարո՞ղ ենք ուղղակի թեթևացնել մեր կյանքը և չսովորել այդքան կանոն: Իհարկե ոչ…

   Առաջին հերթին կետադրական նշանները ունեն առանձնացման ֆունկցիա: Օրինակ` ստորակետը իրարից առանցնացնում է գլխավոր և ստորադաս նախադասությունները: Եթե ստորակետը փոխարինենք վերջակետով ապա այդ նախադասությունները անիմաստ կլինեն:
   Երկրորդ հերթին նրանք կատարում են ինտոնացիոն ֆունկցիա: Եթե օրինակ պատմողական նախադասության վերջում դնենք բացականչական նշան, ապա կփոխվի ինտոնացիան ու համաձայնեք տարօրինակ կհնչի:
   Ես կարծում եմ, որ առանց կետադրական նշանների հնարավոր չէ գրավոր խոսքում, քանի որ առանց դրանց տեքստը անհասկանալի է դառնում:


Monday, March 26, 2012

Բարի գալուստ իմ բլոգ ...



   Ողջույն, ես Իկան եմ: Կարծում եմ, որ  անհատական բլոգներով աշխատելը շատ հետաքրքիր է և հարմար: Իսկ ուսումնական նյութերից բացի բլոգում կարելի է տեղադրել նյութեր այն ամենի մասին ինչ մեզ հետաքրքիր է, ինչի մասին ուզում ենք պատմել մեր հասակակիցներին և ոչ միայն: Նաև շատ հետաքրքիր կլիներ բլոգում խաղեր, մրցույթներ և քննարկումներ կազմակերպել: